Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ում անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին՝ գրելով․
«Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար` խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»։