Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին որոշում է ստորագրել և գեներալ-մայորի կոչում շնորհվել։
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Հրանտի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-նշվում է որոշման մեջ:
Iravaban.net-ը ներկայացնում է Քոչարյանի կենսագրությունը․
Ծնվել է 1964թ. հունվարի 22-ին Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանի Բադաքենդ գյուղում:
1995թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցը:
1982-1984թթ.՝ ծառայությունը խորհրդային բանակում:
1984-1984թթ.՝ Արարատ քաղաքի պետական ապահովագրության գործակալ:
17.10.1984-13.02.1987թթ.` Արարատի ՆԳ բաժնի մոտոդասակի գիշերային միլիցիայի ջոկի միլիցիոներ-վարորդ,
13.02.1987-29.10.1991թթ.` Արարատի ՆԳ բաժնի 2-րդ հատուկ խմբի կրտսեր աշխատակից,
29.10.1991-14.04.1992թթ.` Արարատի ՆԳ բաժնի 2-րդ հատուկ խմբի աշխատակից,
14.04.1992-19.04.1992թթ.` Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
19.04.1992-15.03.1996թթ.` Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ,
15.03.1996-08.02.2008թթ.` Արարատի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
08.02.2008-29.04.2010թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,
29.04.2010-17.11.2016թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետ,
17.11.2016-06.06.2018թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
06.06.2018-31.10.2019թթ.՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ,
31.10.2019-0911.2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 09.11.2020 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում:
Պարգևատրվել է` Գերագույն խորհրդի նախագահի 1988թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ՀՀ Նախագահի 2001թ. հրամանագրով` Մարտական ծառայության մեդալով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա` երկու դուստր և երկու որդի: