Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Սահմանադրության օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Արամի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: