Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հուլիսի 3-ի հրամանագրերով՝
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: