Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է․
«Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում (հասցե` Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գայի 1փ.) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լցակայանը` 2 վառելիքաբաշխիչ աշտարակներով, գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»։