Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Նեապոլի քաղաքապետին։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիում ունեցա Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք:
Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ»: