Մեկ անշարժ գույք, 80 հազար դոլարի ավանդներ, շուրջ 135 մլն դրամ․ դատախազությունը որպես ապօրինի գույք պահանջում է բռնագանձել ԲՍՓ հանձնաժողովի նախկին նախագահից

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ ԺՀ-ից և նրա հետ փոխկապակցված մեկ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 38 մլն 800 հազար դրամ.
  •  80 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրված ավանդներ, ինչպես նաև 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 4 մլն 287հազար 647 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ենթակա է բռնագանձման՝ հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել