Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. Բաքվում բնակիչները լքել են իրենց տները

Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC). գրում է РИА Новости-ն։

Լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ Բաքվում բնակիչները սկսել են լքել իրենց տները։

APA գործակալությունը, վկայակոչելով հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայությունը, հայտնում է, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։

Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետության բնակիչները երկրաշարժ են զգացել, որը տեղի է ունեցել Դերբենտից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Մագնիտուդը 5,9 է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել