Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը

2023 թվականի հուլիսի 2-ին Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը։

«Հայկական բանակ են մեկնել երեսուն նորակոչիկներ։

Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ վարչական ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները, համայնքի բնակիչները։

Նորակոչիկներին իր օրհնությունն է հղել Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Մինասյանը՝ մաղթելով տղաներին բարի ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ»,-հայտնում են համայնքապետարանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել