Դատավորների միությունը շնորհավորական ոջղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա առթիվ, որում ասվում է․
«Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Մաղթում ենք, որ մեր երկրում օրինականության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը բացառապես բխեն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու շահերից, իսկ համակարգի առջև ծառացած մարտահրավերները համարժեք գնահատվեն և իրենց լուծումը գտնեն պատվախնդրությամբ կատարված աշխատանքի արդյունքում»: