Շիրակում վայրկյանների տարբերությամբ հրդեհվել են մատուռն ու Սուրբ Մինաս եկեղեցին

Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» հունիսի 30-ին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն «Արմենպրես»-ին  տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:

«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել