Գլխավոր դատախազի տեղակալներն ու երկու վարչությունների պետերը նախագահի հրամանագրով պարգևատրվել են

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Սրբուհի Հովհաննեսի ԳԱԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ,

Լիլիթ Սոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,

Արմեն Մարտինի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,

Լևոն Մկրտչի ՉԱՐԽԻՖԱԼԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ»։

Լուսանկարում՝ Սրբուհի Գալյանը և Լիլիթ Գրիգորյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել