Մեր սովորողները հրաշալի արդյունքով են վերադարձել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայից։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Թիմի 7 անդամներն էլ մեդալով են վերադարձել՝ 4 ոսկի, այդ թվում՝ Տաթև Սիմոնյանը Օլիմպիադայի գլխավոր մրցանակին է արժանացել, մեկ արծաթ և երկու բրոնզ։
Շնորհավորում եմ, շնորհակալություն թե երեխաներին, թե նրանց հետ սրտացավ աշխատող թիմին»,-գրել է նա։