Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Ներկայացվում է շինարարության վայրի շրջանցման սխեման։ Վարորդներին խնդրում ենք կամուրջը շրջանցել նշված սխեմային համապատասխան»,-նշվում է հայտարարությունում։

