Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳ նախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի երկկողմ զրույցի արդյունքներով սկսվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը», – գրել է նա