Հունիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քննարկվել են Կուսակցության մարդկային ռեսուրսների զարգացմանը և ներգրավմանը, ինչպես նաև Կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր։