Դանակահարություն Գայ գյուղում. ՆԳՆ ոստիկանություն

Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել 41-ամյա տղամարդ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր էջմիածինցի 25-ամյա մի երիտասարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել