Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում․ Ավանեսյան

Բոլոր գերատեսչությունները բոլոր խողովակներով անում են ամեն ինչ, որ Արցախում այս իրավիճակը հանգուցալուծվի, մարդկանց եւ ապրանքների բնականոն տեղաշարժը վերականգնվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հումանիտար իրավիճակն, իհարկե, ժամ առ ժամ սրվում է, որովհետեւ պաշարները սպառվում են: Բացի այդ, երբ հետաձգվում է պլանային բժշկական օգնությունը, կարիքները չեն սպասարկվում՝ արդեն դառնում է անհետաձգելի կարիք»,- նշել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։

«Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում։ Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի լավ մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում»,- եզրափակել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել