Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Ընտրված օրը խիստ խորհրդանշանական է՝ խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օր»,-նշել է նա։