Շուրջ կես տարի է՝ Արցախը շրջափակված է

Արցախը 177 օր է շրջափակման մեջ է։

Այսօր Արցախի ՊՆ-ն 3 հաղորդագրություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»։

Բացի այդ․ «Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։

3-րդ հայտարարության մեջ նշվել է․ «Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»։

Artsakhpress-ը գրել է նաև, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի հողատարածքների մի մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, մնացել է անմշակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել