«Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո»․ կհաստատվի ֆինանսավորման կարգը

Կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» հարցը։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:

Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:

Առաջարկվում է սահմանել պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`

  • նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),
  • սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը։
  • սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):

Նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

  • աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ.

83200 (Բազային աշխատավարձ) 6.1 (գործակից) 12 (ամիս)  =6.090.240

83200  (Բազային աշխատավարձ)   * 4.9 (գործակից)  *12  (ամիս)  = 4.892.160

83200 (Բազային աշխատավարձ)  * 3.3 (գործակից)  *12  (ամիս) = 3.294.720

  • Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքիտարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:

Նշվում է, որ Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել