Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ մայիսի 29-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:

Ազգուշ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։

Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանը կալանավորված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել