Դասագրքերի մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն․ ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի հանրակրթական առարկաների համար։ Համաձայն մրցույթի հայտահրավերի՝ մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվելու է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը) մինչև 2023 թվականի հունիսի 1-ը, ժամը 15:00-ն:

Հարկ է նշել, որ armeps համակարգում մրցույթների մասնակցության հայտերը մուտքագրելիս առաջացել է ծրագրային խնդիր, որը խոչընդոտում է հայտերի մուտքագրմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի հանրակրթական առարկաների մրցույթների հայտերը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել առձեռն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը, ժամը 15:00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել