Մայիսի 30-ին, ժամը 11.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ գիշերը, ժամը 2.00-ից 3.00-ն ընկած ժամանակահատվածում, լսվել են կրակոցի ձայներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է երկու պարկուճ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.04-ին Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և, ակոսափող որսորդական հրացանով հանդերձ, բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ գիշերը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: