Դ․ Մալյան փողոցում՝ մի քանի մետր տարածության վրա, խրամատ հիշեցնող փոսերն ամիսներ շարունակ չեն լցվում

Ավան վարչական շրջանում՝ Դավիթ Մալյան փողոցի վրա արդեն մի քանի ամիս է, ինչ փոսալցման աշխատանքներ չեն կատարվել։

Եվ սա չնայած նրան, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ հանձնարարել էր, թե որ օրը փոսը փորվեց՝ նույն օրը պետք է այն ասֆալտապատվի։

Մալյան փողոցից քիչ այն կողմ՝ Մոլդովական փողոցի բնակիչներն էլ բողոքում են, որ գծանշումներ արված չեն։ «Այո, փողոցն ասֆալտապատեցին, բայց ոչ մի գծանշում չկա, հետիոտնային անցում կար գծանշված, հիմա չկա, ով որտեղից հասցնում անցնում է փողոցը, մեզ համար շատ վտանգավոր է, վարորդների համար էլ»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Սոցցանցերում ավտոմեքենաներին, ճանապարհներին վերաբերող փակ ու բաց խմբերում վարորդներն իրար զգուշացնում են այս կամ այն փողոցում առկա փոսերի մասին՝ վթարներից կամ մեքենան վնասելուց խուսափելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել