Հրդեհ բնակարանում, տարհանվել է 4 քաղաքացի

Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Տարհանվել է 4 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել