Ուրախությամբ հայտնում եմ, որ Պոլիտեխնիկը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
««Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որոկավորում չունեցող բարձրագույն կրթությամբ մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, իրավունք կստանան դասավանդել ՀՀ հանրակրթական դպրոցներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ 431-Ա/2 հրամանով Պոլիտեխնիկը երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով, մանկավարժի հավաստագրում։
Պոլիտեխնիկը հրավիրում է բնագիտական (STEM) ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներին վերապատրաստվել ՀԱՊՀ շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում մանկավարժի հավաստագիր ստանալու նպատակով»։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/HMZ6jBmceKEknQW97