Քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ:  

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայողներին պարգևատրել է հուշանվերներով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ քաղաքացիական ծառայողների Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի կողմից հանձնվել են հուշանվերներ: Կիրառվել են նաև խրախուսանքի այլ տեսակներ: 

Սերգեյ Ատոմյանը, շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել է նրանց պատվով ու անփորձանք ծառայություն, շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար՝ կարևորելով հայրենքի համար այս դժվարին պահին յուրաքանչյուրի անձնվիրությունն ու միասնականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել