Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի (06-7-Ղ1-1) պաշտոնից»։
Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերի 29-ից։