Նախաձեռնությամբ կազմակերպությունները նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ի նիստում:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրել է, որ խնդիրն այն է, որ կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում եւ ձեւաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ, ինչի արդյունքում լիազոր մարմինը զրկվում է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի եւ շարժի մասին համակարգված եւ հավաստի տեղեկություն ստանալու հնարավորությունից:

Նշվել է, որ բացի այդ, կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, որը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում:

Դավիթ Համբարյանը նշել է, որ կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում եւ կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

Սահմանվում է, որ հաշվետվությունները պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովականների` ոլորտին առնչվող հարցերի:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել