Ակադեմիական քաղաքի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին որոշում է ստորագրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի վերաբերյալ։

«Հիմք ընդունվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետը և հավելվածի 29-րդ կետը`

1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,-նշվում է որոշման մեջ:

Հոգաբարձուների խորհրդի կազմը․

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ),

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել