«Ի՞նչ կլինի, եթե ծառայության ընթացքում պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է». պատգամավորը՝ նախարարին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ է լինելու, եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է։

«Եթե ունենանք նման ուրախալի դեպքեր, միայն կողջունենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Գեղամ Մանուկյանի արձագանքին, թե՝ «հետո այնպես չլինի, որ շատ եղավ…», Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է. «Ավելի շատ կողջունենք»։

Հիշեցնենք՝ իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսվում է ներդնել կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել