Պոլիտեխնիկի Մանկապարտեզում շուտով կբացվի ռոբոտաշինության դասարան, որտեղ կգործի համապատասխան ուսուցման ծրագրով խմբակ, հայտնում է ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Ռոբոտաշինությունը երեխաների մոտ զարգացնում է տրամաբանությունը, մտածողությունը, ուշադրությունը, գունային ընկալումները, մանր մոտորիկան: Նպատակն է խաղի միջոցով հետաքրքրություն առաջացնել դեպի տեխնոլոգիական կրթությանը և երեխաներին մոտեցնել STEM ծրագրին:
Հավաքածուն արտադրված է LEGO EDUCATION-ի կողմից, այն թույլ է տալիս երեխաներին ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը, քանի որ նրանք օգտագործում են ֆունկցիոնալ տարրեր, ինտերակտիվ մոդելներ կառուցելու համար:
Դասերը հնարավորություն են տալիս երեխաներին մտածել մոդելներ կառուցելիս և փորձարկել գաղափարներ:
Ուսուցման ընթացքում մասնագետները 5-6 տարեկան երեխաներին կծանոթացնեն գիտությանը, տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը, արվեստին և մաթեմատիկական հմտություններին: Լեգոն զարգացնում է տեսողական ընկալումները, զգայական ընկալումները, երեխաները ավելի համբերատար են դառնում թիմային աշխատանքի շնորհիվ: Ամենակարևորը զարգանում է Ալգորիթմական մտածողությունը։
Կրթությունը սկսում է նախադպրոցական ուսուցումից»,-նշել է նա: