Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցով Վճռաբեկ դատարանում նշանակումներ է կատարել։
- Ելիզավետա Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր,
- Լիզա Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր,
- Սերգեյ Մեղրյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: