Չի համապատասխանում իրականությանը․ Արցախի ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե թե հայկական կողմը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով փորձել են մշտական ամրություններ տեղադրել «Աղդամի, Խոջավենդի, Շուշիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների ուղղություններով տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել