Մաշտոցի պողոտայում բնակարան ունեցող կա, որին մենք սոցիալական նպաստ ենք տալիս․ Նիկոլ Փաշինյան

Եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի

Այս մասին այսօր խորհրդարանում 2022թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 կամ 500 հազար դոլար, բայց պետությունից նպաստ է ստանում։ Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», – ասաց վարչապետւ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան նաև մարդիկ, որոնք և՛ սոցիալական նպաստ են ստանում և վարկեր մարում տարբեր բանկերում։

«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400 հազար դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս բանկերին վճարում են 200 հազար, 400 հազար, դեպք ունենք՝ 700 հազար դրամ։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրամ աջակցություն տրամադրեք», – ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել