Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը, փոխանցում է  Gazeta.ru-ն։

«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։

Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:

Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։

«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», – նշել է Սերգեյ Պալտովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել