Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել՝ Վերաքննիչ դատարանում դատավորի նշանակման մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ի ԲԴԽ-51-Ո-172 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում: