Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ է զետեղել հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրել հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: