«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պարզաբանումը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»:

Նշենք, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որում այրվում են թղթեր, նկարներ։ Տեսանյութում ասվում է, որ տեղում մաքրություն իրականացնողները խուսափել են պատասխանել, թե ինչ թղթեր են այրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել