33-ամյա տղամարդը 2012 թվականից հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Արտուշ Գ.-ին: Բաժնում պարզվել է, որ նա 2012 թ. ապրիլի 4-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել