Պոլիտեխնիկում մեկնարկել է 30 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները

Պոլիտեխնիկում մեկնարկել է 30 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Պետք է արձանագրեմ, որ այն ամբողջությամբ նախագծվել և կառուցվում է մեր մասնագիտական թիմի կողմից:

Մեր նպատակն է հնարավոր բոլոր տարբերակներով Պոլիտեխնիկում շարունակաբար զարգացնել և աջակցել կիրառական նշանակությամբ խնդիրներ լուծող մասնագիտական թիմերին, որոնք մեր ոլորտին բնորոշ ծառայություններ կմատուցեն թե համալսարանին և թե մասնավոր ոլորտին:

Եվ սա այն ճանապարհն է, որը ուղիղ իմաստով ազդելու է մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և կիրառական խնդիրներ լուծելու ունակություն ունեցող մասնագիտական համայնքի թվակազմի մեծացմանը:

Նախագիծը ֆինանսավորվել է Բուլղարիայի Կառավարության կողմից «Կրթության որակի բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել