Երեկ 102 ավտոմեքենայի ղեկին անչափահաս է եղել․ ոստիկանություն

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել