Մեր հարուստ պատմությամբ կրթօջախը ճանապարհեց ևս 299 սանի․ Գոռ Վարդանյան

Այսօր Պոլիտեխնիկի Երևանի Ավագ դպրոցում(Polytech High School) 29-րդ շրջանավարտների համար հնչել է նոր կյանքի առաջին և դպրոցական վերջին զանգը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Մեր հարուստ պատմությամբ կրթօջախը ճանապարհեց ևս 299 սանի՝ վստահ լինելով՝ կլինեն հաջողակ, հաջողված, ստեղծարար և ստեղծագործ։

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի հետ վայելել ենք ավարտական միջոցառումը՝ մեկտեղված ինժեներական և մշակությաին գործերով։

Իմ շնորհավորանքի խոսքն եմ ուղղել մեր մեծ ընտանիքի կրտսեր անդամներին Ավագ դպրոցի եռամյա կրթությունը հաջողությամբ ավարտելու առթիվ։ Իմ խոսքում նշել եմ, որ հաջողակ է այն մարդը, ով գիտակցում է իր դերն ու նշանակությունը որպես քաղաքացի, որպես մասնագետ։ Իսկ Պոլիտեխնիկը հենց այդպիսի կադրեր է պատրաստում։ Վստահ եմ՝ մեր աշակերտներին ապագայում տեսնելու ենք տեխնոկրատ երիտասարդներ, որոնք Հայաստանում ոչ թե պետք է իրացվեն որպես մասնագետներ, այլ պետք է ստեղծեն տեխնոլոգիական, տնտեսագիտական, դիզայներական ճիշտ լուծումներով համապատասխան կառույցներ, որտեղ մասնագետները հնարավորություն կունենան իրենց լավագույնս դրսևորել։

Ջերմորեն շնորհավորել եմ նաև ծնողներին, քանզի այսօր ականատեսն են լինում իրենց զավակների կրթական հաջողությանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ նաև շնորհակալագրեր ենք հանձնել ուսուցիչներին և աշակերտներին՝ անձնուրաց աշխատանքի, նվիրումի, ինչպես նաև ուսումնական հաջողությունների և ակտիվության համար»։

Возможно, это изображение 1 человек и помостВозможно, это изображение 8 человек, костюм и текст «PHS 2023 2024 o 92»Возможно, это изображение толпаВозможно, это изображение 2 человека, люди учатся и толпа
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել