Կենտրոն վարչական շրջանից հայտնում են․
«Անցնող շաբաթվա ընթացքում վարչական շրջանում շարունակվել են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերի ապամոնտաժման աշխատանքները:
Հարգելի՛ տնտեսվարողներ, հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Առանց թույլտվության տեղադրված գովազդային նյութերը կապամոնտաժվեն և կկիրառվի վարչական տուգանք»։




