Լվացքատան թաքստոցից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր․ ՔԿԾ

Մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել վիրաբուժական բաժանմունքում, հարակից տարածքներում ու շինություններում:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ լվացքատանը տեղադրված ջրի բաքերի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ զիպ փականով պոլիէթիլենային տոպրակում, առկա են եղել ընդհանուր 12,92 գրամ քաշով, 35 հատ սպիտակ, կլորավուն, կասկածելի հոգեմետ դեղահաբեր, իսկ երկրորդում՝ անձեռոցիկով փաթեթավորված, ընդհանուր 0,84 գրամ քաշով, 5 հատ սպիտակ, կլոր, դիազեպամին նմանվող հոգեմետ դեղահաբեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել