Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ, Կապանի շրջանային հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի հիմնադիր և երկարամյա վարիչ, գիտությունների թեկնածու, Կապանի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Քարամյանը։
Լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը։
«Խորը վշտով հայտնում եմ հորս՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, Կապանի պատվավոր քաղաքացի, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, բ.գ.թ. ՌՈԲԵՐՏ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ՔԱՐԱՄՅԱՆԻ մահվան մասին:
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 17.30-20.00, Երևան քաղաքի, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ մայիսի 27-ին, ժամը 13.00՝ նույն վայրից»,-նշել է նա: