ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց շրջանակներում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակը:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։