Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 23-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Սեյրանի Մատինյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սամվել Սեյրանի Մատինյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Սամվել Սեյրանի Մատինյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: