Մեր կառավարության օրոք Հայաստանում 162 հազար 161 նոր աշխատատեղ է ստեղծվել. վարչապետ

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցը վերաբերել է գրանցված աշխատատեղերի ավելացմանը:

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի եւս ե՛ւ ապրիլին, ե՛ւ մարտին արձանագրվել է աշխատատեղերի աճ: Մասնավորապես, ապրիլին արձանագրվել է 710 հազար աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 162 հազար 161 աշխատատեղով: «Եվ ես, այո՛, պատասխանատու ասում եմ, որ մեր կառավարության օրոք Հայաստանում 162 հազար 161 նոր աշխատատեղ է ստեղծվել»,- շեշտել է վարչապետը՝ նշելով ՀՆԱ-ի աճը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել